Ընտրենք մեր ապագա համալսարանը

Մարտի 25-ին մասնակցեցինք EduNetwork-i կողմից կազմակերպված <<Net Fairwork>> կրթական տոնավաճառին,որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտին օգտվելու համաշխարհային կրթական համակարգի ընձեռած հնարավորություններից և կերտելու իր կայուն ապագան:

Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացան կազմակերպության հետ համագործակցող Ամերիկայի, Կանադայի, Իտալիայի, Անգլիայի և մի շարք այլ եվրոպական երկրների միջազգային համալսարանների կողմից առաջարկվող ծրագրերին և կրթաթոշակներին: Հանդիպեցին վերոնշյալ համալսարանների ներկայացուցիչների հետ:

Այցելությունը կազմակերպել էր ՄԿԱ գծով տեղակալ

Մ. Գևորգյանը:

Հերթական հաղթանակ

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը մասնակցել է <<Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա>> 2022 թվականին անցկացվող մարզական միջոցառմանը՝ գրանցելով հաջողություններ բասկետբոլից և վոլեյբոլից միջմարզային մրցումների փուլում.

Աղջիկներ՝ II տեղ /բասկետբոլ/

Տղաներ՝ II տեղ /բասկետբոլ/

Աղջիկներ՝ III տեղ /վոլեյբոլ/

Տղաներ՝ I տեղ /վոլեյբոլ/

Թիմը նվաճել է ուղեգիր Երևանում կայանալիք Հանրապետական եզրափակիչ մրցումներին մասնակցելու համար / ուսուցիչներ՝ Ս.Օդաբաշյան, Ա.Մարուքյան

Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցուի 10ՀՊ1 դասարանում/ դասղեկ՝ Օ. Մալյան/ տեղի ունեցավ ՀՀ Անկախության 31-ամյա տարելիցին նվիրված դաս-միջոցառում

Այսօր Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցուի 10ՀՊ1 դասարանում/ դասղեկ՝ Օ. Մալյան/ տեղի ունեցավ ՀՀ Անկախության 31-ամյա տարելիցին նվիրված դաս-միջոցառում

Հայրենիքը սկսվում է…

Հայրենիքը սիրել…

Դասն սկսվեց ուսուցչի ներածական խոսքով: Աշակերտներն ընթերցեցին հոգևոր մտորումներ հայոց անցյալի, ազատատենչ հայկական ոգու և քսաներորդ դարի վերջին հայ ժողովրդի առջև ծառացած նոր մարտահրավերների մասին:

Ուսուցիչ՝ Ն.Բարիկյանի և դասղեկ՝ Օ.Մալյանի կողմից ներկայացվեցին ժամանակաշրջանի պատմական իրողությունները, հանրաքվեին նախորդած քարոզարշավը, Անկախությանն ‹‹Այո›› ասելու վճռական կամքը, ինչպես նաև հնարավորություն տրվեց աշակերտներին, իրենց իսկ շուրթերից հնչեցնելու հայ մեծերի խոսքերն անկախության ու բաղձալի ազատության մասին:

Դասն ամփոփվեց աշակերտների կողմից դասի ընթացքում նվարված խորհրդանշական նկարազարդումների մեկնաբանմամբ, հայոց վեհաշուք ու լուսառատ ապագայի նկատմամբ մաղթանքով ու հավատով…

Այսօր, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ նախագահի ընտրություններ։ ԱԽ նախագահի չորս թեկնածուներից ձայների մեծամասնությամբ հաղթեց 11ֆմ դասարանի աշակերտուհի Աստղիկ Զաքարյանը։ Շնորհավորում ենք…

2022թ. առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաջողությունները

2022թ. առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցի աշակերտների պատվախնդիր մասնակցությունը նշանավորվեց կոնկրետ հաջողություններով: Ութ առարկաներից հանրապետական փուլին մասնակցած 18 աշակերտից պարգևների և խրախուսանքների արժանացան ներքոհիշյալ աշակերտները.

II կարգի դիպլոմի՝

Սիմոնյան Մաթիլդա Արտակի- հայոց լեզվից /10 լեզուներ/

Մարտիրոսյան Շուշան Մհերի- ռուսաց լեզվից/11 տնտես1/

Ասլանյան Անահիտ Արմենի — հայ գրականությունից/12 տնտես2/

III կարգի դիպլոմի՝

Առաքելյան Ամալյան Արմանի- հայոց պատմությունից /12պատմական/

Ղուլյան Սվետլանա Հրայրի-ռուսաց լեզվիզ /10պատմական/

Գովասանագրի՝

Բաղդասարյան Ավետ Աշոտի – կենսաբանաությունից/12 բնագետ/

Դպրոցի տնօրենությունը և մանկավարժական կոլեկտիվը շնորհավորում են շնորհալի սաներին՝ դպրոցի ու ուսուցիչների պատիվը բարձր պահելու և ցուցաբերած գիտելիքների համար:

Ա. Դաբաղյանի անվան ՀՀ վոլեյբոլի մինչև 17 տարեկանների առաջնությունում/2022թ./ մեր դպրոցի սան Թորգոմ Բրուտյանը հռչակվել է լավագույն խաղացող:ավորում ենք,մաղթում նորանոր հաջողություններ:

Изображение

Հերթական ձեռքբերում

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտները /Արինա Մխիթարյան, Էդիտա Խաչատրյան, Լևոն Մարկոսյան, Արամ Ղազարյան/ ուսուցիչ՝ Լ.Թադևոսյանի գլխավորությամբ մասնակցել են Եվրասիա միջազգային համալսարանում <<Հասարակագիտություն.>> առարկայի <<Իրավունք>> բաժնի շուրջ կազմակերպված միջդպրոցական աշակերտական մրցույթին, ստացել վկայականներ և հուշանվերներ։

Մասնագիտական կողմնորոշում

Այսօր՝ մարտի 16-ին ,Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կրթության բաժնի համակարգող Էդուարդ Շահինյանը և անգլերենի մասնագետ Հերմինե Հովսեփյանը հյուրընկալվեցին դպրոց և հանդիպեցին ուսուցիչների, 10-րդ դասարանի սովորողների հետ:

Հանդիպման ընթացքում հյուրերը խոսեցին  անգլերենի ութսունժամյա կուրսի մասին,որի ընթացքում հնարավորություն է տրվում զարգացնել լեզվի համար անհրաժեշտ բոլոր հմտությունները:

Այնուհետև ասացին ,որ դասընթացներն անց են կացվում շաբաթական երկու անգամ՝ երեք ժամ տևողությամբ: Կուրսի վերջում տրամադրվում են սերտիֆիկատներ,որոնք փաստում են ուսանողի ՝ տվյալ մակարդակին համապատասխանությունը:

Նախքան դասընթացներին ներգրավվելը,անց է կացվելու թեստավորում ուսանողի նախնական մակարդակը որոշելու համար:

Բաժինը ներկայացնում է նաև այլ դասընթացներ: Վերոնշյալին ծանոթանալու և մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել AUA Open Education in Lori էջ:

Հանդիպումը կազմակերպեկ էր տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Մ.Գևորգյանը:

Մասնագիտական կողմնորոշման շրջանակում

Մասնագիտական կողմնորոշման շրջանակում փետրվարի 15-ին  10-րդ ՖՄ հոսքային դասարանի սովորողները դասղեկ Մ.Ենգիբարյանի ուղեկցությամբ այցելեցին  Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն և հանդիպեցին կենտրոնի ավագ մասնագետ Արա Առաքելյանի հետ:Հանդիպման ընթացքում երեխաներն ստացան բազում հարցերի պատասխաններ և տեղեկություն ներքոնշյալի շուրջ.

1.Աշխատաշուկա

2.Գործազրկություն

3.Անմրցունակություն

4.Աշխատանքային պրակտիկա

5.Պահանջված և ոչ պահանջված մասնագիտություններ

6.Աշխատանքային տոնավաճառ

7.Զբաղվածության աջակցության պետական ծրագրեր

8.Վիճակագրական տվյալներ

         Հանդիպումը նախաձեռնել էր տնօրենի մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալ Մ.  Գևորգյանը:

         Շնորհակալություն ենք հայտնում Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Լուսինե Աքմաքչյանին համագործակցության համար:

Փետրվարի 7-ին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11տնտես/2 դասարանում դասղեկ Լուսինե Թադևոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով հանդիպում դպրոցի շրջանավարտ,մասնագիտությամբ մարքեթոլոգ Զաիրա Գասպարյանի հետ: Աշակերտներին ներկայացվեցին գովազդի տեսակները,մարքեթինգի ուղղությունները ,դերը և կարևորությունը բիզնեսում: Հանդիպման ընթացքում աշակերտները հարցեր ուղղեցին և ստացան սպառիչ պատասխաններ:

Назад — предыдущие записи